News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Ռուստամ Ս.-ն 2015 թվականի օգոստոսին քաղել է կանեփ տեսակի բույսի տերեւներ, որից պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վերջինս իր պատրաստած թմրամիջոցի մի մասը 2015 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ապօրինի իրացրել է Ն. Պ.-ին, իսկ մյուս մասը՝ զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, պահել է իր մոտ:  Ռուստամ Ս.-ն նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից եւ բերման ենթարկվել ոստիկանության Սեւանի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ տեւական ժամանակ կատարվել նախաքննություն, որի ընթացքում Ռուստամ Ս.-ն հայտնել է, որ իր մոտից հայտնաբերված թմրամիջոցն իրականում իրեն չի պատկանել, ինչի մասին տեղեկացրել է ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողին: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել կրծքավանդակին, քաշքշել եւ հրել է՝ պահանջելով քննիչի մոտ պնդել բացատրությամբ հայտնած տեղեկությունները:

Ոստիկանության հիշյալ բաժնի մեկ այլ ծառայող սպառնացել է իրեն` հայտնելով, որ եթե չպնդի նախկինում հայտնած տեղեկությունները, ապա կդատապարտվի, ինչի արդյունքում տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ