Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ռուս սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դստերը հյուր է կանչել եւ հայտարարել է ցավակցություն հայտնելու պատրաստակամության մասին, գրում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։
«Թող նա իր շրջապատում փնտրի, թե ով է կազմակերպել այդ սպանությունը եւ ինձ չմեղադրի։ Եթե նա ցանկանում է հանդիպել ինձ հետ, թող գա, ես հրավիրում եմ, թեյ կխմենք, ես նրան ցավակցություն կհայտնեմ, որ նրա հորը սպանել են։ Իմ հորը նույնպես սպանել են։ Կյանք է, ինչ արած»,- ասել է չեչեն նախագահը։
Քադիրովի խոսքով՝ Նեմցովն ուղղակի օգտագործված գործիք էր, որն անհրաժեշտ էր ոչ թե ուղղակի դեն նետել, այլ անգամ նրա սպանությունից օգուտ քաղել։
Չեչնիայի նախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության, եթե դա պահանջի Քննչական կոմիտեն, սակայն նա վստահ է, որ «Հյուսիս» գումարտակի հրամանատարի տեղակալ Զաուր Դադաեւը սպանության հետ կապ չունի։