News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Withers Farm» ֆերման ներկայացրել է աշխարհում ողորկ կիվիների առաջին բերքը․ այդ կիվիների հարթ եւ նուրբ կեղեւը ոչ մի խավամազ չի պարունակում։ Այդ կիվիները զգալիորեն ավելի փոքր են իրենց նորզելանդական ազգականներից եւ ավելի շատ նման են հաղարջի, այնպես որ զարմանալի չէ, որ դրանք կոչել են «կիվի-հատապտուղներ», փոխանցում է Kedem-ը։

Այդ անվանումը իմաստ ունի, որովհետեւ կիվիների նոր տեսակը հարուստ է՝ C, E եւ A վիտամիններով։ Կիվի-հատապտուղները, ինչպես եւ ավանդական կիվիները, կարելի է օգտագործել մարինադներ եւ սոուսներ պատրաստելու համար։ Հարթ կիվի-հատապտուղներն ավելի մեծ աշխատանք են պահանջում, դրա համար էլ վաճառվում են ավելի բարձր գնով՝ 125 գրամանոց փաթեթի համար պետք է վճարել   2,5 ֆունտ սթեռլինգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ