News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի մոտ եւս մեկ հիվանդություն են հայտնաբերել, ինչը նրան ազատում է պատժի կրումից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկվածի պաշտպանը՝ Գրիշա Բալասանյանը:

«Սողոմոնի մոտ ողնաշարի հետ կապված ծանր հիվանդություն է հայտնաբերվել, որը ներառված է այն հիվանդությունների ցանկում, որը պատժից ազատելու հիմք է տալիս: Այսինքն՝ այս պահին 3-4 հիմք կա, որ նա պետք է պատժից ազատվի, սակայն գործընթացը առաջ չի գնում»,-ասաց նա:

Փաստաբանը կարծում է, որ քրեակատարողական հիմնարկը պարզապես ժամանակ է ձգում, քանի որ որեւէ հիմք չունի Դատաբժշկական սոցիալական հանձնաժողովի նիստ չգումարելու համար:

«Քրեակատարողական հիմնարկում գիտեն այս բոլոր հիվանդությունների մասին, սակայն նրանք հապաղում են: Կարծում եմ` այստեղ խնդիրը Սողոմոն Քոչարյանի անձը չէ, այլ նախադեպի մտավախությունը, որ սա հիմք կհանդիսանա այլ ցմահ դատապարտյալների համար՝ հիվանդության դեպքում դիմելու ազատ արձակման համար: Այս դեպքում սպասում են՝ տեսնես ինչքան կդիմանա Սողոմոն Քոչարյանը, որ այս էջը փակենք»,-ասաց Գրիշա Բալասանյանը:

Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Սողոմոն Քոչարյանի գործով հանձնաժողովի նիստ չի գումարվում, քանի որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից իրենց դեռ չեն ուղարկել դատապարտյալի վերջնական ախտորոշումը: Գոռ Ղլեչյանի խոսքով՝ ողնաշարի հետ կապված հիվանդության վերջնական ախտորոշումն էլ դեռեւս չեն ուղարկել, միայն հետազոտության եզրակացությունն են ուղարկել:

Այս պահին Սողոմոն Քոչարյանին այժմ քաղաքացիական հիվանդանոցում խնամում է նրա մայրը, նա ծայրահեղ ծանր վիճակում է, չի քայլում եւ չի ուտում:

Նշենք, որ Գրիշա Բալասանյանը դիմել է Մարդու Իրավունքների պաշտպանին եւ Արդարադատության նախարարին, որպեսզի գործընթացն արագացվի, սակայն պատասխան դեռ չի ստացել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015թ. օգոստոսի 20-ին «Էրեբունի» ԲԿ-ից Սողոմոն Քոչարյանի մորը տրամադրվել է որդու ախտորոշումը: Ըստ այդմ, 20 տարի անազատության մեջ գտնվող, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ