Apple –ի սմարթֆոնների ու պլանշետների օգտատերերը այսուհետեւ չեն կարող վերադառնալ iOS-ի ավելի հին տարբերակներին, քանի որ ընկերությունը դադարեցրել է iOS 9.0 եւ iOS 8.4.1 օպերացիոն համակարգերի արտոնագրումը։
Այս պահին 9.0.1 տարբերակին վերադառնալ դեռ հնարավոր է, սակայն մոտ ժամանակներս այդ հնարավորությունը նույնպես չի լինի։ Այդկերպ ընկերությունը փակել է iOS-ի խոցելիությունը։
Նշենք, որ iOS-ի վերջին տարբերակում Apple-ի ծրագրավորողները ուղղել էին սխալը, որը թույլ էր տալիս կողմնակի անձանց առանց ծածկագրի տեսնել արգելափակված սմարթֆոնի լուսանկարները, գրում է Informing-ը։
Սակայն ինչպես հայտնում են օգտատերերը, ծրագրային խնդիրները նոր մոդելներում պահպանվել են։ Օգտատերերը նշում են, որ գործարկման կոճակը անընդհատ տաքանում է, եւ սմարթֆոնն իրեն-իրեն անջատվում է։ Բացի այդ, նոր սարքավորումներում զանգի ձայնի բարձրությունն ու երաժշտությունը կարող են ինքնակամ փոխվել։