News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը հաղորդագրույթւոն է տարածել, թե ինչու է սեպտեմբերի 22-ին որոշել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Ըստ ԿԲ լրատվական ծառայության, 2015 թ. օգոստոսին արձանագրվել է շուրջ 0.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.7%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ օգոստոսի վերջին կազմել է 3.6%: Ամսվա գնաճին նպաստել են պարենային ապրանքների եւ ծառայությունների գների աճը՝ ընդհանուր 0.15 տոկոսային կետով, որոնց կառուցվածքում աճել են համապատասխանաբար «Բանջարեղեն եւ կարտոֆիլ» եւ «Տրանսպորտ» ու «Բուժսպասարկում» ապրանքախմբերի գները: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել եւ օգոստոսին կազմել է 1.9%:

2015 թ. անցած ութ ամիսների արդյունքներով ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն աճել է սպասվածից բարձր տեմպերով, որին մեծապես նպաստել են գյուղատնտեսության եւ ծառայությունների ճյուղերի ավելի բարձր աճերը: Ի տարբերություն առաջարկի, համախառն ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման եւ մասնավոր ներդրումների դեռեւս նվազող վարքագծով: Հարկ է նշել, որ երրորդ եռամսյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է նախատեսվածից ավելի ընդլայնող ազդեցություն. հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 1.5 ընդլայնող:

2015 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի արդյունքներով արտահանումը (ըստ առեւտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.5%-ով, իսկ ներմուծումը (ըստ առեւտրի վիճակագրության` ՍԻՖ) նվազել է 26.3%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առեւտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում նվազել է տ/տ 36.9%-ով:

Խորհուրդը քննարկեց նաեւ ֆինանսական շուկայի զարգացումները, որոնք օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում կրկին կրել են արտարժույթի շուկայում առաջացած որոշակի լարվածության ազդեցությունը: Այսպես, ԿԲ ռեպո միջին ամսական տոկոսադրույքը սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 11.0%, մինչեւ 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել են 0.05 տոկոսային կետով՝ կազմելով շուրջ 11.9%:

ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում դիտվել է դրամի արժեզրկում. ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 1.2%-ով` կազմելով 482.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 3.1%-ով՝ կազմելով 541.9 դրամ, իսկ ՌԴ ռուբլու նկատմամբ արժեւորվել է 14.4%-ով` կազմելով 7.18 դրամ:

2015 թ-ի երրորդ եռամսյակում եւս պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչի պարագայում հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել են գնանկումային զարգացումները: Այսպես, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. հունիսի 4-ին հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 5.2%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 21.5%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 13.9%-ով (տ/տ 28.4% նվազում) եւ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 9.3%-ով (տ/տ 29.1% նվազում):

Ըստ ԿԲ գնահատումների, երրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 18.1% (տ/տ 50.2% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կնվազի եռ/եռ 12.4%-ով (տ/տ 24.0% նվազում):

2015 թ. երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 15.8%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին եւ ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Այդուհանդերձ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քաղաքականության տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման պայմաններում զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի սպասումների ներքո համաշխարհային ֆինանսական եւ արժութային շուկաներում դիտվել է տատանողականության էական աճ, որը ստեղծում է գնաճային ռիսկեր:

Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում եւս պահպանվել են տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի տեմպերը, որը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով: Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է ներքին պահանջարկի որոշ չափով վերականգնմանը՝ մասամբ չեզոքացնելով գնանկումային միջավայրը: Համախառն առաջարկի եւ պահանջարկի վերոնշյալ զարգացումները հանգեցրել են զուտ արտահանման տեմպերի արագացմանը՝ զգալիորեն բարելավելով ՀՀ արտաքին հաշվեկշիռը: ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հիմնարարների նման զարգացումները էականորեն ավելացրել են արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը: Համաշխարհային ֆինանսական եւ արժութային շուկաների տատանողականության աճը առաջացրել է համեմատաբար բարձր գնաճային սպասումներ, ինչը թույլ չի տվել  ձեւավորել ավելի ցածր գնաճային միջավայր: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկայիս պայմանները, ինչի ներքո մինչեւ տարեվերջ 12-ամսյա գնաճը կնվազի եւ կտատանվի թույլատրելի միջակայքի ներքեւի հատվածում: Դրամավարկային նման քաղաքականությունը հնարավորություն կտա առաջիկայում նվազեցնել ու խարսխել գնաճային սպասումները եւ ապահովել գնաճի նպատակը միջնաժամկետ հատվածում:

ՀՀ ԿԲ խորհուրդը ներքին տնտեսությունում գնաճային սպասումների եւ արտաքին ֆինանսական շուկաների զարգացումներին համահունչ, անհրաժեշտության դեպքում, կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի իրագործման համար:

Սեպտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%: ԿԲ լոմբարդային ռեպոյի եւ ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 11.75% եւ 8.25%:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ