News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաներում գերազանցության հայ-հնդկական կենտրոնը ծրագրավորման դասընթացներ է անցկացրել Հայաստանի հարավում՝ Սիսիան քաղաքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է կենտրոնի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:

«Սիսիանում մենք դասընթացներ ենք անցկացրել Web и Java ծրագրավորումով: Կազմակերպչական հարցերում մեզ օգնեց Կարեն Հովհաննիսյանը, մեծահասակների ուսուցման Sisian Adult Education տեղական կենտրոնի տնօրենը: Նա ինքն է մեզ գտել ու խնդրել ուսուցում կազմակերպել, ինչին մենք ուրախությամբ համաձայնել ենք: Մենք այնտեղ ենք ուղարկել «մարզիչների մարզիչների», նրանք մի քանի օր պարապել են տեղի մասնագետների հետ, իսկ նրանք էլ իրենց հերթին հիմա պարապում են տեղի ուսանողների ու մասնագետների հետ »,- հայտնեց Հարությունյանը:

Վերջերս Սիսիանի կենտրոնի ղեկավարները իրենք Երեւան եկան ու իրենց հետ բերեցին ավագ դասարանների դպրոցականներին ու ուսանողների, որպեսզի նրանք ոչ միայն լսեն, այլեւ տեսնեն ամեն ինչ իրենց աչքերով:

«Կենտրոնի աշխատակիցները, ում հետ եկել էին դպրոցականները, նրանց ցույց են տվել եւ մեր կենտրոնը, եւ Թումո կենտրոնը եւ մյուս կենտրոնները, որպեսզի հասկացնեն, թե ինչ լավ է սեփական ջանքերով ինչ-որ բան ստեղծելը եւ որ դա կարելի է անել նաեւ Երեւանից հեռու»,- հավելեց Հարությունյանը:

Կենտրոնի դասախոսները կապ են պահպանում Սիսիանի իրենց գործընկերների հետ ու պատրաստ են պատասխանել ցանկացած ծագող հարցերի: «Մեզ համար նրանք հենց գործընկերներ են, այլ ոչ թե ենթականեր»,-շեշտեց նա:

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) նախագծերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ