News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը ցանկանում է հավերժացնել իր իշխանությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Երեւանի Ազատոթյան հրապարակում մեկնարկած Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական ուժերից ձեւավորված «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքի ժամանակ ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ որոշ քաղաքական ուժեր այդպես էլ չհասկացան Սահմանադրության դերը՝ այն ստորդասելով իրենց սեփական շահերից: (ֆոտոռեպորտաժ)

«Այս իշխանությունների խորագիրն է «Ժողովուրդն անցողիկ է, իսկ Հանրապետականը՝ հավերժ»: Մենք հորդորում ենք ձեզ վստահել «Չեք անցկացնի» նախաձեռնությանը եւ «ոչ» ասել Սերժ Սարգսյանի կործանարար ծրագրին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նույն կարծիքը հայտնեց նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը: Նա նշեց, որ Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական վատ վիճակի համար մեղավոր է ոչ թե գործող Սահմանադրությունը, այլ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. «Բոլորս մի մարդու նման պիտի դուրս գանք փողոց՝ մոռացած ցանկացած տեսակի շահ, բոլոր հարցերը լուծվում են փողոցում»:

Նախաձեռնության անդամները հորդորեցին ներկաներին՝ մոռանալ կուսակցական պատկանելության մասին եւ պայքարել միասին:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես ընդգծեց, որ ընդդիմությունը միայն միասնական ճակատով կկարողանա իշխանափոխության հասնել, եւ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող բոլոր ուժերին կոչ արեց միավորվել մի միասնական ճակատում։

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամների խոսքով` իրենք մտադիր են քաղաքացիների հետ հանդիպումներ անցկացնել Հայաստանի բոլոր մարզերում` քննարկելու սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը։

Նշենք, որ «Չեք անցկացնի»-ին միացած քաղաքական ուժերի առաջնորդները հիմնականում Ազատության հրապարակում չեն. ՀԺԿ-ից ներկա է Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ից` խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, իսկ «Ժառանգությունից»` կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ