News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի Բուխարայի շրջանում ոստիկանության ցուցակներում հաշվառված մարմնավաճառուհիներին ուղարկել են բամբակ հավաքելու։

Ինչպես «Ազատություն ռադիոկայանի» ուզբեկական խմբագրությանը հայտնել է Կարակուլյան շրջանի բնակիչներից մեկը, ինքը ականատես է դարձել, թե ինչպես են տեղի իշխանությունները տարել անբարեկարգ թաղամասում ապրող մոտ 40 կնոջ։ «Ես նայում էի պատշգամբից։ Նրանք շարք կանգնեցրին բոլոր կանանց, ներկա-բացակա արեցին, նստեցրին ավտոբուս ու տարան բամբակ հավաքելու »,-պատմել է տղամարդը։

Օրինապահ ուժերի ներկայացուցիչները եւս, չցանկանալով ներկայանալ, հաստատել են մարմնավաճառուհիներին բամբակի հավաքման գործի մեջ ներգրավելու վերաբերյալ տեղեկությունը։ «Մենք նման բոլոր կանանց տարել ենք բամբակ հավաքելու։ Ասացինք,որ ընթացք կտանք նրանց նախկին դատական գործերին ու կտուգանենք իրենց։ Իսկ այժմ նրանք շատ լավ բամբակ են հավաքում »,-նշել է տեղի թաղայինը։

Նշվում է, որ թեթեւաբարո կանանցից բացի, բամբակ հավաքելու են տարել նաեւ թմրամոլներին եւ հարբեցողներին, որոնք հաշվառման մեջ են եղել։ Բուխարայի շրջանում ՆԳՎ-ի աղբյուրը պարզաբանել է, որ դա արվում է օրինախախտներին «դաստիարակելու նպատակով հանրօգուտ աշխատանքի մեջ ներգրավելու» միջոցառումների շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ