Արգենտինական Միսիոնես նահանգի Ներկայացուցիչների պալատը օրենք է ընդունել, որը հավանություն է տալիս 2007 թվին ընդունված պետական օրենքին, որի համաձայն ապրիլի 24-ը «Ժողովուրդների միջև հանդուրժողականության եւ հարգանքի օր» է հռչակվում ի հիշատակ հայ ժողվրդի ապրած ցեղասպանության։
Օրենքը հրապարակվել է մարտի 18-ին եւ ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ին։ Այդ մասին գրում է Prensa Armenia-ն։