Ոստիկանությունը որոնում է անհետ կորած 15-ամյա Մաթեւոս Պողոսյանին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 15-ամյա պատանին սեպտեմբերի 28-ին ժամը 17:00-ի սահմաններում դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:
Տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Նոր Նորքի բաժին կամ զանգահարել (010) 63 28 64 հեռախոսահամարով: