News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Ֆրանսահայ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, որը Հայաստանում է՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար, հաջորդ տարի Հայաստան կգա ամբողջ ընտանիքով: NEWS.am-ի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց, որ ընտանիքի անդամներից միայն կինն ու ավագ որդին են Հայաստանում եղել, մյուս երկու երեխաները թեեւ դեռ Հայաստանում չեն եղել, սակայն ամեն տարի ամառն անցկացնում են հայկական ճամբարում։

«Երկու անգամ` 9 եւ 10 տարեկանում Սաշան եկել է Հայաստան, Ղարաբաղ է գնացել, այլ վայրեր է գնացել, Հայաստանը շատ է սիրում: Մյուս տղաս ու աղջիկս, որ դեռ  6 տարեկան են, ամեն ամառ հայկական ճամբար են գնում, Հայաստանի մասին շատ բան գիտեն»,- ասաց Յուրի Ջորկաեֆը:

Յուրի Ջորկաեֆի զավակները թեեւ հայերեն չգիտեն, բայց ինչպես ֆուտբոլիստն է ասում՝ ամենակարեւորը, որ հայկական մենթալիտետ ունեն։

 «Մենք Ֆրանսիայից ենք, ապրում ենք Ամերիկայում, բայց մեր ծագումը հայկական է:  Նրանց երակներում, իմ, իմ պապի ու տատի արյունն է հոսում: Նրանք կլինեն հայկական սփյուռքի նոր դեսպանները»,- ասաց Յուրի Ջորկաեֆը։

Հարցին` արդյոք հարազատներ ունի Հայաստանում, ֆուտբոլիստն ասաց, որ կարծում է` այստեղ կունենա զարմիկներ, միաժամանակ, ընդգծելով, որ բոլոր հայերին համարում է իր ընտանիքը։

47–ամյա Յուրի Ջորկաեֆը ֆրանսիացի ֆուտբոլիստ է, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Նրա մայրն ազգությամբ հայ է: Նա հանդես է եկել «Ստրասբուրգ», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնասիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998թ. դարձել է աշխարհի, 2000թ.՝ Եվրոպայի չեմպիոն, 1996թ.՝ Եվրոպայի գավաթակիրների և 1998 ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ