News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ դեպրեսիա եւ ցածր ինքնագնահատական ունեցող կանանց խանութներով շրջելն օգնում է հաղթահարել բացասական զգացողությունները: Բացի այդ, Բերգենի համալսարանի գիտնականների խոսքով, գնումներից կախվածությունը սերտորեն կապված է թմրամոլության եւ ալկոհոլիզմի հետ: Մասնագետները նաեւ պարզել են, թե ովքեր են ավելի հակված շոպոհոլիզմի: Այս մասին գրում է The Economic Times-ը:

Ըստ MedDaily-ի, գնումներից կախվածություն է նկատվում հիմնականում կանանց մոտ: Այն զարգանում է պատանեկության տարիքում, իսկ հետագայում աստիճանաբար թուլանում է:

Ամենից հաճախ շոպոհոլիկ են էքստրավերտներն ու նեւրոտիկները: Ամենայն հավանականությամբ, էքստրավերտները ձգտում են գնումների օգնությամբ ընդգծել իրենց անհատականությունը, ավելի գրավիչ դառնալ եւ բարձրացնել իրենց սոցիալական կարգավիճակը: Իսկ նեւրոտիկներին գնումները փրկում են բացասական անհանգստությունից:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բարեխիղճ, զիջող եւ անկեղծ մարդկանց մոտ գնումներից կախվածության վտանգը շատ փոքր է: Հավանաբար՝ նրանք ինքնակառավարման խնդիր չունեն կամ խանութներով շրջելը սովորական զբաղմունք են համարում՝ դրան առանձնակի կարեւորություն չտալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ