News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ավիախումբը մեկ օրվա ընթացքում 14 թռիչք է իրականացրել Սու-34, Սու-24Մ, Սու-25 ինքնաթիռներով: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Օրվա ընթացքում ռուսական ավիացիոն խումբը թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման օբյեկտների ուղղությամբ: Այդ ընթացքում 6 հարված է հասցվել ահաբեկչական խմբավորման օբյեկտներին»,- ասել է գեներալ-մայորը:

Իդլիբ գավառում Խան-Շեյհուն բնակավայրի շրջանում Սու-24Մ-ից եւ Սու-25-ից ռմբակոծության հետեւանքով քանդվել է ԻՊ-ի զինված կազմավորումների կառավարման կենտրոնը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից սկսել է կետային ավիահարվածներ հասցնել այդ երկրում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ