News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


7-ամյա Սարիբեկ Մոսինյանին Վանաձորում շատերն են ճանաչում: Նրա կատարած ռեկորդային վարժությունների համար լոռեցիները փոքրիկին դեռ տարիներ առաջ են կնքել հրաշամանուկ անունով:

Առաջին ռեկորդը Սարիբեկը սահմանել է 5 տարեկանում՝ 2013թ., զարմացնելով ոչ միայն համաքաղաքացիներին, այլև հայաստանյան «Դյուցազնագրի» կազմակերպիչներին: Կատարելով 1111 կքանիստ 32 րոպեում , նա գրանցել է իր առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում»:

 «Սարիբեկն ի վերուստ ասվածատուր ուժ ուներ: Երբ 4 տարեկանը լրացավ, սկսեց գնալ կարատեի պարապմունքների: Այնտեղ կքանիստ վարժությունն էին սովորել, որն ինքը պարբերաբար կատարում էր տանը: Մի օր էլ, երբ սկսկեցի հաշվել նրա կքանստումները, տեսա, որ զարմանալիորեն շատ է կատարում: Մեկ-երկու շաբաթ աշխատելով, կքանստումների թիվը հասցրինք 1000-ի »,- պատմում է հայրը՝ Արեն Մոսինյանը:

Հայր ու որդի ջանասիրաբար աշխատելով երեք տարվա ընթացքում սահմանել են  6  ռեկորդ, որոնք ևս տեղ են գտել «Դյուցազնագրքում»:  70 կքանիստ անընդմեջ՝ 1 րոպեում, 2013 կքանիստ անընդմեջ՝ 57 րոպեում, երկու ձեռքերի երեք մատերի վրա հենում ծալում վարժություն 83 անգամ՝ 1 րոպեում, 1070 կգ-ոց մեքենայի հրում հետնամասից երկու ձեռքերով 44 մետր… Սարիբեկի սահմանած վերջին ռեկորդը՝ ուղևորներով հանդերձ 1273 կգ կշռող «Լադա» մակնիշի մեքենան 44 մետր առաջ հրումն է 2014թ. ապրիլին: Այդ օրը Սարիբեկի ռեկորդին միացել է նաև եղբայրը՝ 4-ամյա Ալենը, որը մեքենան հրել է 40 մետր:

 Թեև որդին մի քանի ռեկորդ է սահմանել, սակայն Մոսինյանների երազանքը կքանստման ռեկորդի գրանցումն է «Գինեսի» ռեկորդների գրքում:

«Ուզում եմ գրանցվեմ աշխարհի ռեկորդների գրքում, որպեսի բոլորն ինձ ճանաչեն ու իմանան, թե հայերն ինչքան ուժեղ են»,- ասում է Սարիբեկը:

Ռեկորդը գրանցելու համար սակայն, մի քանի կարևոր պայմաններ են անհրաժեշտ, ինչն ապահովելու համար ընտանիքը ֆինանսական  հնարավորություն չունի:

Չնայած առկա դժվարություններին, ընտանիքը հաստատակամ է նոր ռեկորդներ սահմանելու  հարցում ու հույսով, որ կգտնվեն աջակիցներ՝ լոռեցի հրաշամանուկին աշխարհին ճանաչելու դարձնելու հարցում:

Գայանե Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ