News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մինսկի համաձայնությունները պետք է իրականացվեն նախատեսված ժամկետներում, այսինքն՝ մինչեւ 2015 թվականի ավարտը: Փարիզում «Նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Միր 24»-ի փոխանցմամբ, «նորմանդական քառյակը» նաեւ կողմ է հանդես եկել Դոնբասում նոր ընտրությունների անցկացման օգտին: Դրանք պետք է անցկացվեն ոչ ուշ, քան Մինսկի համաձայնությունների իրականացման ժամկետի ավարտը: Օլանդը տեղեկացրել է, որ Դոնբասում ընտրությունները պետք է անցկացվեն ուկրաինական օրենսդրությամբ, համապատասխան օրենքի ընդունումից 80 օր անց:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին հավելել է, որ Դոնբասի հատուկ կարգավիճակը պետք է ամրագրվի Ուկրաինայի Սահմանադրությամբ:

Օլանդի խոսքով, «նորմանդական քառյակի» մասնակիցները հույս ունեն, որ Ուկրաինայի արեւելքից կողմերի շփման գծից 100 միլիմետրից պակաս տրամաչափի թեթեւ սպառազինությունների դուրսբերումը պետք է մեկնարկի հոկտեմբերի 3-ի առավոտյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ