News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում են գտնվում գողական աշխարհի մոտ մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչները։ Եկել են հիմնականում Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից։ Թեեւ ասում են, որ ինչ-որ հոգեհանգստի մասնակցելու են եկել, բայց իրականում պատճառը «սխոդկան» է: Նրանք Երեւանում շրջում են մեծ շքախմբերով, շատ են լինում Պռոշյան փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկում, որն այդ ժամերին հիշեցնում է Չիկագո-38-ը։

Ժամանել է նաեւ քրեական աշխարհում հայտնի Պզոն։ Ասում են՝ նա արդեն հանդիպել է իր «մեծ ախպորը» ՝ Թոխմախի Մհերին։ Ասում են, որ Զապին եւս կանչել են հավաքին, սակայն նա չի եկել, ու չի բացառվում, որ այդ պատճառով խնդիրներ կունենա։ Նշենք, որ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո նրա ազգական Պզոն խոստացել էր պարզել սպանությունը պատվիրողին եւ պատժել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ