News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրների հասարակաց տների սեփականատերերը պետք է խոսեն մարմնավաճառների մայրենի լեզվով: Նման որոշում է կայացրել Արդարադատության եվրոպական դատարանը, որի նպատակն է կանխել չարաշահումները եւ հանցագործություններն ընդդեմ սեքս-ինդուստրիայի մասնակիցների, որոնց կարող են ուժով ստիպել աշխատել:

Որոշումը կայացվել է Ամստերդամում «կարմիր լապտերների փողոցի» հասարակաց տներից մեկի սեփականատիրոջ բողոքից հետո: Քաղաքի իշխանությունները հրաժարվել են նրան աշխատանքի թույլտվություն տալ՝ հիմնավորելով, որ ինքը չգիտի իր օտարերկրացի աշխատակցուհիների լեզուն, որոնք Հունգարիայից եւ Բուլղարիայից են եղել: Նա հայտարարել է, որ կարող է շփվել աղջիկների հետ թարգմանչի կամ առցանց-թարգմանության միջոցով, բայց դատարանը արդարացված է համարել իշխանությունների որոշումը, հաղորդում է  Lenta.ru-ն:

Արդարադատության եվրոպական դատարանը (European Court of Justice), որը ԵՄ դատական ինստիտուտն է, գտնվում է Լյուքսեմբուրգում: Այս դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման ԵՄ ողջ տարածքում:

ԵՄ 28 երկրներից մարմնավաճառությունն օրինակացված է 8 երկրում՝ Նիդերլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Հունգարիայում եւ Լատվիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ