News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը հաջողակ գործարար է եւ դրանից ելնելով, կարելի է հուսալ, որ  «Հայաստանի էլեկտրական ցանցերում» արդյունավետ կառավարում կիրականացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հույս կարելի է ունենալ, որ որպես հաջողակ գործարար, Սամվել Կարապետյանն իր ընկերությունով ՝«Տաշիր Գրուպով», առավել արդյունավետ կառավարում կիրականացնի, քան եղել է մինչ այժմ եւ  որպես մասնավոր սեփականատեր, որը բիզնեսից բավականին մեծ արդյունքներ է ունեցել, զերծ կմնա կոռուպցիոն մեխանիզմներից»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքը համոզված է, որ ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներն  առաջացել են կոռուպցիոն մեխանիզմների պատճառով:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ  իշխանությունները կոռուպցիոն կապերով կապված են ՀԷՑ-ի ղեկավարության հետ եւ դա է պատճառը, որ այդքան մեծ պարտք է գոյացել:

«Եթե կա բիզնես, որտեղ վերադիրը կրկնակի է, այդ բիզնեսը չի կարող ուղղակի անհաջող լինել, չասեմ, որ պետք  գերշահույթներ ստանա: Կարծում եմ՝ սա է խնդիրը եղել, որը բերեց ՀԷՑ-ը սնանկացմանը: Այս պարագայում, միակ բանը, որ պետք է սպասել, այն է, որ արդյունավետ կառավարում կլինի, հուսանք, որ հետագայում, երբ պարտքը կմարվի, էլեկտրաէներգիայի սակագինը կվերադառնա նախկինին»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն 2015թ. հոկտեմբերի 1-ին, ն որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու մասին: ՀԾԿՀ որոշումը կայացվել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության եւ «ՀԷՑ»-ի՝ սեպտեմբերի 15-ի եւ 25-ի հայտարարությունների հիման վրա:

«Ինտեր ՌԱՕ»-ի եւ «Տաշիր Գրուպի» միջեւ կնքված պայմանագրի համաձայն «ՀԷՑ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Գործարքի արժեքը չի հրապարկվում:

ՀՀ կառավարության առջեւ գործարքի երաշխավոր է հանդես եկել ռուսական «Կասկադ էներգացանցեր» ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ