Գվատեմալայում սողանքի զոհերի թիվը հասել է 26-ի, հայտնում են տեղի փրկարար ծառայությունները։
Փրկարարները շարունակում են ցեխակույտերի միջից դուրս հանել զոհերի մարմինները, ողջ մնացածների որոնումները շարունակվում են։ Այս պահի դրությամբ հաջողվել է փրկել 36 մարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Անհետ կորած է համարվում Սանտա Կատարինա Պինուլա գյուղի 600 բնակիչ։ Սողանքից ավերվել է մոտ 125 տուն։