News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Քիշնեւում հոկտեմբերի 3-ի գիշերը «Մեր կուսակցության»  եւ Սոցիալիստների կուսակցության անդամներն ու կողմնակիցները տասնյակ վրաններ են խփել Շտեֆան չել Մարեի պողոտայում՝ հանրապետության խորհրդարանի դիմաց։ Այս մասին հայտնում է «Բլոկնոտ Մոլդովան»։ Մի քանի րոպեի ընթացքում վրանները տեղադրվել են կենտրոնական փողոցների 2 թաղամասերում։ Կազմակերպիչները այն կոչել են «Հաղթանակի ավան. Մոլդովայի քաղաք»։

Ցուցարարները այդպիսով իրենց բողոքն են հայտնել նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հրաժարական չտալու կապակցությամբ։ Իրադարձությունների կիզակետում ընդդիմադիր պատգամավորները կենդանի պատ են կազմել ցուցարարների ու ոստիկանների միջեւ՝ բախումներ թույլ չտալով։

Ցույցի կազմակերպիչները խոստացել են, որ եթե նախագահը հրաժարական չտա, իրենք կսկսեն իրականացնել Պլան Բ-ն, որի մանրամասները խոստանում են ներկայացնել այսօր կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ