News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀԱԿ կուսակցությունը ՀԷՑ-ի հետ կապված 3 ամիս շարունակ շատ լուրջ տնտեսական էներգետիկ,  իրավական վերլուծություն է արել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ առաջիկայում վերլուծությունների արդյունքները կուսակցությունը կհրապարակի:

«Մեր դիրքորոշումները, մոտեցումներն ու հայտնաբերածները կհրապարակենք, որից հետո հիմքերը կհանձնենք դատախազություն: Մեր կուսակցությունը նաեւ հանձնաժողով է ստեղծել, որն անկախ աուդիտ է անում, որքան որ դա հնարավոր է: Ըստ մեր հաշվարկների շատ լուրջ գումարներ, ամեն տարի չգրանցած եկամուտներ են եղել»,-ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Նրա խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու որոշումը ՀՀ իշխանությունները վաղուց էին պլանավորել եւ էլեկտրաէներգիայի թանկացումը նույնպես այդ պլանի մի մասն էր:

 «ՀէՑ-ի ամբողջ էպոպեան պարզվեց. գարնանից սկսած կային խոսակցություններ, որ այս ամենն արվում է ինչ-որ մեկի համար,  բայց պարզվում է, որ իրականում պայման էր դրվել ՀէՑ-ի առջեւ հոսանքը թանկացնել, որ հետո առնեն: Մենք կներկայացնենք ամբողջական պատկերը, թե իրականում ինչ է տեղի ունեցել ՀէՑ-ում, ինչ մեխանիզմներ են աշխատել իրականում: Հիմա, ներկայացնում են, իբր ինչ-որ մեկը բարերարություն է արել, նրան շնորհակալություն են հայտնում, որ գնել է ՀԷՑ-ը: Սա խաբեության հաջորդ շրջանն էր, Բաղրամյանի ցույցերից հետո»,-ասաց Արամ Մանուկյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն 2015թ. հոկտեմբերի 1-ին, ն որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու մասին: ՀԾԿՀ որոշումը կայացվել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության եւ «ՀԷՑ»-ի՝ սեպտեմբերի 15-ի եւ 25-ի հայտարարությունների հիման վրա:

«Ինտեր ՌԱՕ»-ի եւ «Տաշիր Գրուպի» միջեւ կնքված պայմանագրի համաձայն «ՀԷՑ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Գործարքի արժեքը չի հրապարկվում:

ՀՀ կառավարության առջեւ գործարքի երաշխավոր է հանդես եկել ռուսական «Կասկադ էներգացանցեր» ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ