News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից /1566 արկ/, 82մմ ականանետից /733 արկ/, 120մմ ականանետից /51 արկ/, ՌՊԳ-7 տիպի նռնականետից /54 արկ/, ՀԱՆ-17 տիպի նռնականետից /828 արկ/, ՍՊԳ-9 տիպի նռնականետից /9 արկ/, TR-107 հրթիռահրետանային կայանքից /168 արկ/ եւ 122մմ Դ-30 հաուբից հրանոթից /30 արկ/: Այս մասին ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարբեր զինատեսակներից, այդ թվում նաեւ 60, 82, 120 միլիմետրանոց ականանետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրետանային միջոցներից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, թերեւս ավելի խոսուն ապացույց չի կարող լինել, քան հենց Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական էլեկտրոնային լրատվամիջոցներում տվյալ արկակոծումների վերաբերյալ հաճախակի տեղադրվող տեսագրություններն են: Նման ցինիկ պահվածքը մեկ անգամ եւս փաստում է, որ իրեն զոհի կարգավիճակում անընդհատ ներկայացնող ադրբեջանական կողմը առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածության իրական կրողն ու պատասխանատուն է, իսկ ներկայացվող տեսագրությունները ոչ այլ ինչ են, քան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների համար իրական մեղավորին ճանաչելու եւ մատնացույց անելու հերթական առիթ:

Հակառակորդի ոչ մի նախահարձակ գործողություն անպատիժ չի մնացել, իսկ իրերի նման դասավորության շարունակման դեպքում հայկական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետեւանքները՝ ցավոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ