Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Թուրքական հոսք»-ի շուրջ միջկառավարական համաձայնագիրը կարող է ստորագրվել 2016թ. դեկտեմբերից 2016թ. հունվարը ընկած ժամանակահատվածում եւ ոչ շուտ։
«Թուրքիայում կառավարություն չի ձեւավորվել, միջկառավարական համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ընտրություններից հետո՝ դեկտեմբեր-հունվարից ոչ շուտ»,- նշել է Նովակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ գազատարի գործարկումը հետաձգվել է Թուրքիայում քաղաքական ճգնաժամի պատճառով։
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանից պահանջում են 10.25 տոկոս զեղչ տրամադրել եւ միայն դրանից հետո առարկայական բանակցություններ վարել «Թուրքական հոսք»-ի շինարարության հարցով։ Իսկ ռուսական կողմն առաջարկում է սկզբում սկսել շինարարությունը եւ հետո միայն անցնել զեղչի շուրջ բանակցություններին։ Թուրքական կողմը դա անընդունելի է համարում։