News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նիդերլանդներում ինժեներները նոր փորձարարական համալիր են ստեղծել, որը հնարավորություն է տալիս մինչեւ 4,5 մետր բարձրությամբ եւ 5 մետր լայնությամբ ջրային ալիքներ ստեղծել։ Գիտնականների խոսքով, իրենց գեներատորը ստեղծում է մարդու կողմից երբեւէ ստեղծված ամենախոշոր օվկիանոսային ալիքները։ Այդ մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Scienc News-ին։

Delta Flume գեներատորն իրենից ներկայացնում է 300 մետր երկարություն, 9,5 մետր բարձրություն եւ 5 մետր լայնություն ունեցող ջրմուղ փողրակ։ Նրա ծայրերից մեկին հսկայական մետաղական թիթեղ է ամրացված, որը չորս մխոցների ազդեցությամբ տեղաշարժվում է եւ ջրի մակերեւույթին ալիքներ ստեղծում։

Փողրակի մյուս ծայրին ամբարտակ կա, որը կոչված է զսպելու ջրի մոտեցող ալիքը։ Delta Flume կառույցը Նիդերլանդների գիտնականներին անհրաժեշտ է ծովային տարերքի հնարավոր ճնշումը զսպող կառույցներ ստեղծելու ուղղությամբ հետազոտություններ իրականացնելու համար։

Գեներատորը լիարժեքորեն կսկսի աշխատել 2015-ի հոկտեմբերի  5-ին։ Այն թույլ կտա ջրային ալիքի ռեալիստական պատճեն ստեղծել (1:1 մասշտաբով), որը կմոդելավորի իրավիճակը նիդերլանդական ծովեզերքի 85 տոկոսի համար։ Delta Flume-ի վրա ընդհանուր թվով 35 ինժեներ է աշխատել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ