News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը քննադատել է ընդդիմությանը, որը շաբաթ օրը փակել է մայրաքաղաք Քիշնեւի կենտրոնական փողոցները։

Նշենք, որ Մոլդովայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 5-րդ շաբաթը։ Անցյալ կիրակի «Մեր Կուսակցության» կողմնակիցները ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով նախագահի հրաժարականը։ Ընդդիմությունը վերջնաժամկետ էր ներկայացրել նախագահին մինչեւ ուրբաթ, իսկ հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ տեղափոխում է հոկտեմբերի 4-ին պլանավորած ցույցը, որպեսզի խուսափի DA քաղաքացիական պլատֆորմի բողոքի ցույցի հետ բախվելուց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ եթե նախագահը չկատարի իրենց պահանջները, նրանք կանցնեն զանգվածային ցույցերի նոր փուլի։

«Փողոցի երթեւեկելի հատվածը ցույցերի վայր չէ։ Առաջին շարքերում պատգամավորներ կան, որոնք անձեռնմխելիություն ունեն։ Կարծում եմ, որ դա ամենալավ պրակտիկան չէ, որը կիրառում են իրավական պետության համար պայքարողները։

Նրանք գործել են օրենքի դեմ, ուստի ոստիկանները կարող էին հեշտությամբ կանգնեցնել։ Սակայն իրավապահներն ու դատախազությունը ժողովրդավար մոտեցում են ցուցաբերել։ Վստահ եմ, որ փողոցները կբացվեն երկուշթաբիից ոչ ուշ»,- ասել է Ստրելեցը լրագրողներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ