News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություներում պատմության մեջ 3-րդ անգամ ընթանում են Դաշնային ազգային խորհրդի ընտրությունները։ Դաշնային ազգային խորհուրդը խորհրդատվական գործառույթներով օժտված տեղական օրենսդիր մարմինն է (խորհրդարանի համանմանությամբ), որը բաղկացած է 40 անդամից։ Նրանց կեսը ընտրվում է անմիջական քվեարկությամբ, իսկ մյուս կեսը նշանակվում է 7 էմիրությունների կառավարիչների կողմից։

Դաշնային ազգային խորհրդում ամենից շատ ներկայացուցիչներ ունեն Աբու Դաբիի եւ Դուբայի էմիրությունները՝ 8-ական ներկայացուցիչ։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ԱՄԷ 224 հազար քաղաքացի, ինչը 73 տոկոսով շատ է, քան 2011թ. ընտրությունների ժամանակ։ Առաջին ընտրություններում (2006թ.) ընտրության իրավունք ունեցողների թիվը կազմում էր 6.5 հազար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2015թ. ընտրություններին առաջին անգամ կկայանան մեկ մարդ մեկ ձայն սկզբունքով։ Նախկինում  յուրաքանչյուր ընտրող, էմիրությունից կախված, կարող էր քվեարկել 2 կամ 4 թեկնածուի օգտին։ Նորարարության նպատակն է բարձրացնել ընտրողների մասնակցությունը, որը 2011թ. կազմել էր 28 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ