News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մասնագիտությամբ հաշվապահ, Երեւանում բնակվող` 27-ամյա Արսեն Խաչատրյանն օրերս իրականացրել է մանկության երազանքը` մեկնել է Իռլանդիա եւ հանդիպել 16 տարի առաջ Սուրբ ծննդյան տոնի մանկական ակցիայի շրջանակում իրեն նվերներով լի արկղ ուղարկած իռլանդուհուն՝ Քլերին: NEWS.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ Իռլանդիա մեկնել է սեպտեմբերի 27-ին, Քլերին Ֆեհին հանդիպել է հաջորդ օրը՝ իռլանդական առավոտյան հաղորդումներից մեկի շրջանակում:

«Ավելի շատ հուզված ու լարված էի, որովհետեւ նկարահանումներ էին տեղի ունենում, ուղիղ եթեր էր:  Քլերը գիտեր, որ Իռլանդիա եմ մեկնելու, բայց չգիտեր, որ հաղորդման ժամանակ ենք հանդիպելու, նա անակնկալի եկավ, երբ տեսավ ինձ: Շատ ուրախ ու հուզիչ հանդիպում էր»,-պատմեց Արսեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ քանի որ այս բարի պատմությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել իռլանդական ԶԼՄ-ների շրջանում, Արսենին ու Քլերին մի շարք հաղորդումների են հրավիրել:  Արսենն ու Քլերը նաեւ Իռլանդիայի դպրոցներից մեկի աշակերտներին նվերներով արկղեր են տարել, որոնք Սուրբ ծննդյան տոնի մանկական ակցիայի շրջանակում Արեւելյան Եվրոպայի երկրների եւ աֆրիկական երկրների աշակերտներին կուղարկվեն:

«Իռլանդիայում ծանոթա նաեւ Քլերի գեղեցիկ ընտանիքի հետ, նրանք գյուղում են բնակվում, շատ լավ ընտանիք ունի: Նաեւ նվերներով արկղեր տարանք Քլերի այցելած դպրոցի աշակերտներին, որոնք ուղարկվելու են Արեւելյան Եվրոպայի երկրների ու աֆրիկական երկրների աշակերտներին»,-ասաց Արսեն Խաչատրյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանում բնակվող` 27-ամյա Արսեն Խաչատրյանն իրականացրել է մանկության երազանքը` գտել է 16 տարի առաջ Սուրբ ծննդյան տոնի մանկական ակցիայի շրջանակում իրեն նվերներով լի արկղ ուղարկած իռլանդուհուն, ու միանգամից հայտնվել համաշխարհային մամուլի սրտառուչ պատմությունների էջերում:

Իռլանդուհի Քլեր Ֆեհին, նվերների հետ գրություն էր ուղարկել` խնդրելով, որ արկղը ստացողն իրեն լուսանկար ուղարկի։ 11–ամյա տղան իր լուսանկարն այդպես էլ չի ուղարկել, 16 տարի անց արդեն ընտանիքի հայր դարձած տղամարդը վերջապես գտել է նրան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ