Հոկտեմբերի 2-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն, որին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի վարչության անձնակազմը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով տարածաշրջանային ընթացիկ եւ հավանական զարգացումներին, ինչպես նաեւ առաջիկա անելիքներին` բանակի հրամանատարը ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ: