News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան 2797» միջոցառման շրջանակում Երեւանի քաղաքապետարանի եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երեւանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես  Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի փողոցները: Երթեւեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաեւ Հրազդանի կիրճի մինչեւ Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն նաեւ Հաղթանակի կամուրջը, Արգիշտի, Բեյրութի փողոցները, Աբովյան փողոցի մինչեւ Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչեւ Նալբանդյան փողոց ընկած հատվածները: 

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը:

Տպել
Ամենաշատ