News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին շնորհավորել է ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Դուք իրավամբ պատկանում եք հայրենական մշակույթի ճանաչված ակնառու գործիչների շարքին։ Դուք ապրում եւ զգում եք Ձեր աշխատանքներից յուրաքանչյուրը՝ լինի դա կինեմատոգրաֆիայում, թե թատրոնի բեմում։ Ձեր կերտած կերպարներից յուրաքանչյուրի բնավորությունը դուք բացահայտում եք իսկական վարպետի եւ ստեղծագործողի խորը եւ նուրբ հոգեբանությամբ։ Շատ կարեւոր է, որ այսօր էլ Դուք ակտիվորեն մասնակցում եք հետաքրքիր եւ ստեղծագործ նախագծերին, ղեկավարում եք տաղանդավոր համախոհների Ձեր թիմը»,- մեջբերում է Պուտինի խոսքը նրա մամուլի ծառայությունը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում։ Նրա անմոռանալի կերպարներ է կերտել «Անորսալիների նոր արկածները», «Բարեւ ձեզ, ես Ձեր մորաքույրն եմ», «Շունը բեմի վրա», «Արքաներն ու կաղամբը», «Հանդիպման վայրն անփոփոխ է», «Թեհրան-43» եւ այլ ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է 250 դեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ