News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը սահմանային լարվածության դեպքերին նորմալ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Միջնորդի դերը հնարավորին չափով անկողմնակալ լինելն է: Եթե ինչ-որ չափով սկսեն կողմնակալ լինել, ապա կդադարեն միջնորդ լինել: Կուլիսներում շատ կոնկրետ են խոսում, բայց հրապարակավ ավելի անկողմնակալ են իրենց հայտարարություններում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը երբեւէ տարածաշրջանում չի նախաձեռնել իրավիճակի սրացում եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին Սերժ Սարգսյանի ելույթի  ենթատեքստն այն էր, որ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը թողնում է Ադրբեջանի վրա, քան որ այդ զարգացումները վտանգում են նաեւ տարածաշրջանի կայունությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ