News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայտնի դերասաններ Ջեյմս Կրոմվելն ու Ժան Ռենոն կնկարահանվեն «Survival Pictures» պրոդյուսերական ընկերության «Խոստում» ֆիլմում: «Survival Pictures»-ը ստեղծել է «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր վերջերս մահացած հայտնի հայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին: Այս մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով «Variety»-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ Հայոց ցեղասպանության թեմայով այս ֆիլմում գլխավոր դերը կխաղա Քրիստիան Բեյլը:

Կրոմվելը կմարմնավորի ԱՄՆ դեսպանին, իսկ Ռենոն՝ ֆրանսիացի ծովակալի:

«Խոստումը» հրաշալի սիրո պատմություն է, որ դռներ պիտի բացի մարդկային իրավունքների պաշտպանության գործում: Այս ֆիլմը գալիս է իրականացնելու Քըրք ՔըրՔորյանի երկարամյա երազը. ինքը մեծ բավարարությամբ անձնապես փարված էր ֆիլմի նախապատրաստական եւ դերասանների ընտրության գործին»,-ասել է Գլեյզերը:

«Variety»-ի փոխանցմամբ, «Survival Pictures»-ը ներկայացնելու է «մարդկային ոգու անշեջ կրակի, մարդկային դիմադրողականության պատումներ»:

«Խոստումը» ֆիլմի ծախսերը հոգալու է «Survival Pictures» ընկերությունը՝ տնօրինությամբ Էրիք Էսրայելյանի եւ Էնթոնի Մանտեքիսի: «Հոթել Ռուանդա» ֆիլմի բեմադրիչ Թերի Ջորջի եւ Ռաբին Սուքորթի կողմից գրված պատմությունն սկսվում է Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին: Աշնանը ծրագրված նկարահանումներն արդեն սկսվել են Պորտուգալիայում եւ Կանարյան կղիզիներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին...
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Ամենաշատ