News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մալայզիան կարող է համաձայնագիր ստորագրել Ավստրալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների ու Ուկրաինայի հետ ՝ Դոնբասում Boeing -ի վթարի մեղավորներին պատասխանատվության կանչելու համար սեփական տրիբունալ ստեղծելու մասին: Ինչպես հոկտեմբերի 3-ին հայտնել է Bernama գործակալությունը, նման հնարավորությունը չի բացառել նաեւ երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը, լրագրողներին պատմելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին իր մասնակցության մասին:

«Նյու Յորքում ես հանդիպել եմ չորս պետությունների իմ գործընկերներին ու նրանց հետ քննարկել այլընտրանքային միջոցառումներ, քանի որ Մալայզիան համաշխարհային համայնքին խոստացել է մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովել »,- ասել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով «գոյություն ունի երկու ճանապարհ. Առաջինը երկրներից մեկում արդարադատություն ապահովելն է, երկրորդը՝ հինգ պետությունների մասնակցությամբ միջազգային տրիբունալի ստեղծումը»,- հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Վարչապետը նաեւ նշել է, որ բոլոր հինգ պետությունները «միասնական դիրքորոշում ունեն այս սարսափելի հանցագործության համար մեղավորներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտության հարցում»:

«Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ տրիբունալի ստեղծման բանաձեւի վրա վետո է դրվել, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնում արդարադատություն ապահովելու մեր ծրագրերի վրա»,- ասել է վարչապետը:

Նա նաեւ նշել է, որ «Մալայզիայում սպասում են Ուկրաինայում Boeing-ի վթարի պատճառների մասին Նիդերլանդների անվտանգության խորհրդի զեկույցի հրապարակմանը, որը հասանելի կլինի հոկտեմբերի 13-ից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ