News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերջերս Միջազգային ֆինանսական կորպորացիան ձկնարտադրության ոլորտը համարել է Հայաստանում ամենաարագ զարգացողներից մեկը՝ ավելացնելով, որ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում։

Հունվար-օգոստոս ամիսների տվյալների համաձայն, արտադրության ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 28%-ով՝ գերազանցելով 10 հազար տոննան։

Վերջին հրապարակումների համաձայն, Հայաստան ձկան ներմուծումը կրճատվել է տարեկան կտրվածքով 174,4 տոննայով (կամ էլ՝ մոտ կիսով չափ՝ 47,3%-ով)։ Միաժամանակ 944 տոննայով կամ 22,3%-ով աճել է տեղական արտադրության ծավալը

Միաժամանակ վերոհիշյալ ժամանակաշրջանում կրճատվել է ձկան արտահանումը, մոտ՝ 260 տոննայով (կամ էլ՝ 55,6% ), ինչը կապված է դեպի Ռուսաստան հայրենական արտադրության ձկան արտահանումների նվազման հետ։

Արտադրության ընդլայնումը հանգեցրել է տեղի ձկնարտադրության համար համեմատաբար նոր տեսակների գնի նվազմանը։ Այսպես, վերջին երեք տարիների ընթացքում մայրաքաղաքում շուքա (ստերլետ) ձկան  գինը նվազել է գրեթե 840 դրամով։ Հիշեցնենք, որ մի ժամանակ այդ ձուկը (իրականում, դա բեստեր է՝ բելուգայի եւ ստերլետի հիբրիդ) տավարի մսից ավելի թանկ արժեր։ 

Այժմ իրավիճակը փոխվել է։ Երեւանում ընթացիկ տարվա օգոստոսի տվյալներով, շուքա ձուկը 11% տոկոսով ավելի էժան է եղել, քան տավարի միսը։ Ի դեպ, որքան էլ զարմանալի է, «աղքատ» Գյումրիում նույն այդ ձուկը 1,3 անգամ թանկ է, քան «հարուստ» Երեւանում։ Այսօր կարելի է միայն երազել էժան ձկան մասին, ինչպիսին ժամանակին սիգն էր։ Բայց սիգի պոպուլյացիան Սեւանում գրեթե ոչնչացված է եւ վերականգնման հույսերը գործնականում չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ