News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ագարակատեր Ջեյմս Բրիսթլը՝ Միչիգանից, մեկ մետր երկարության ոսկոր է գտել, երբ իր ընկերոջ հետ դրենաժային խողովակի համար խրամատ էր փորում հացահատիկի արտում:

Ինչպես հայտնել է ABC-ը, Բրիսթլը զանգահարել է Միչիգանի համալսարանին կից Հնէաբանության թանգարան, որի աշխատակիցները պարզել են, որ ագարակատերն իր դաշտում մամոնտի մորթոտ ու կոլումբիական տեսակների հազվագյուտ հիբրիդի ոսկորներ է գտել:

Համալսարանի պրոֆեսորն ու ուսանողները այդ վայրում պեղումներ են սկսել: Այս պահին հայտնաբերվել է հին կաթնասունի ոսկորների 20 տոկոսը, այդ թվում գանգը՝ ժանիքներով: Ենթադրվում է, որ մամոնտը զոհվել է ՝ 11-15 հազար տարի առաջ 40 տարեկանում հայտնում է «ՆՏՎ»-ն:

Մասնագետները համարում են, որ մարդիկ ըստ երեւույթին մամոնտի միսն այստեղ են կտրատել ու թաքցրել, որպեսզի հետո վերադառնան դրա հետեւից:

Նշվում է, որ ԱՄՆ օրենքով հողի սեփականատերը իր գտածոի նկատմամբ իրավունք ունի, դրա համար էլ ոսկորները գտնվում են Բրիսթլիին պատկանող խանութում՝ նրա ագարակի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ