Բուենոս Այրեսի մերձակայքում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար կբացվի։
Խաչքարը կտեղադրվի Վիցենտե Լոպես քաղաքում՝ հոկտեմբերի 10-ին, տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ, մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների եւ տեղական կոմիտեի, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպմամբ։
Բացմանը ներկա կլինեն քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ։