News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի բացառում, որ ահաբեկիչները կփորձեն հատուկ գործողություններ իրականացնել սիրիական Լաթաքիա քաղաքում տեղակայված ռուսական զինվորական զորակազմի եւ ավիաբազայի դեմ։

«Չեմ բացառում, որ Սիրիայում առկա մեր զինվորական զորակազմի դեմ հատուկ գործողություններ իրականացնելու փորձեր կլինեն, ինչպես նաեւ այն բազայի դեմ, որտեղ տեղակայված են մեր ավիացիոն միջոցները»,-ասել է նա։

Այնուամենայնիվ նա հավելել է, որ Սիրիայում ռուս զինվորականների թիվը բավարար է Լաթաքիայում ՌԴ ավիաբազան պաշտպանելու համար։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով, արեւմտյան երկրները  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն օգնում են տեղեկատվական պատերազմ մղել Ռուսաստանի դեմ․ «Ես սարսափում եմ եւ շատ զարմանում, թե արեւմտյան որոշ պարբերականներ ինչու են ներողամտությամբ վերաբերվում ու նույնիսկ օգնում «Իսլամական պետությանը» այս տեղեկատվական գրոհում։ Չեմ հասկանում, թե նրանք ընդհանրապես ում կողմից են»,- ասել է Բորդյուժան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բորդյուժայի խոսքով, Սիրիայում Ռուսաստանի կողմից օդային գործողություններն իրականացվում են «արեւմտյան շատ լրատվամիջոցների աննախադեպ ակտիվության ֆոնին, որոնք հերթական անգամ փորձում են Ռուսաստանին մեղադրել, թե նա ինչ-որ բան սխալ է անում։ Կարող եմ միայն մի բան ասել. ես լսել եմ, թե այսօր ինչ է ասվում Սիրիայի իրադարձություններին Ռուսաստանի մասնակցության մասին եւ հասկանում եմ, որ դա իրոք պլանավորված տեղեկատվական գրոհ է»,- հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Բորդյուժան արձանագրել է, որ «Իսլամական պետության» շարքերում հավաքագրվածների 70 տոկոսը, իսկ դա տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնք Եվրոպայից եւ ՌԴ-ից հասել են Սիրիա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, նախեւառաջ ենթարկվել են տեղեկատվական կայքերի ազդեցությանը։ Եվ  այսօր «Իսլամական պետությունը» նույնանման տեղեկատվական գրոհ է կազմակերպել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները վարկաբեկելու համար»,-ընդգծել է Բորդյուժան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ