News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրադրություն է, եւ իրավիճակը սրելն ու Լեռնային Ղարաբաղում ինչ-որ ռազմական գործողություններ ծավալելը Ադրբեջանի կողմից շատ վատ որոշում է։  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՌԴ Պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկը ափսոսանք է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ, ինչպես նաեւ անդրադարձել է հակամարտող կողմերի միջեւ երկխոսություն հաստատելու Ռուսաստանի ջանքերին ու տարեվերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ակնկալիքներին։

Հայաստանի Զինված ուժերը հոկտեմբերի 1-ին կանխել են Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ներթափանցման փորձը։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանը ինտենսիվ գնդակոծում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը։ Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների հետեւանքով զոհվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 զինծառայող։ Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի այս ակտիվությունը։

Այդ մասին պետք է հարցնել ադրբեջանական կողմին։ Ես կարող եմ այդ կապակցությամբ միայն մեծ ափսոսանք, ինչպես նաեւ տարակուսանք հայտնել, քանի որ երկու կողմն էլ սկզբունքորեն պետք է համաձայնության գային շփման գծում մարդկանց միջեւ խաղաղ բանակցություններ վարելու շուրջ, որպեսզի այս բարդ իրավիճակից  որեւէ լուծում գտնեն։ Դրա փոխարեն ռազմական գործողություններ են ծավալվում։ Դա շատ ցավալի է. մահանում են անմեղ մարդիկ։ Ես առաջին հերթին ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ մերձավորներին եւ իհարկե մեծապես ցավում եմ, որ խախտվել է հրադադարի ռեժիմը, որն առանց այդ էլ շատ փխրուն է։ Տարածաշրջանում առանց այդ էլ շատ լարված իրավիճակ է, եւ Լեռնային Ղարաբաղում այն սրել ու փորձել այնտեղ ինչ-որ ռազմական գործողություններ ծավալել, Ադրբեջանի կողմից շատ վատ որոշում է։

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը եւ մասնավորապես Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, որպեսզի կանխի Ադրբեջանի նման արկածախնդրությունը։

Ռուսաստանը փորձում է բանակցությունների սեղանի շուրջ հավաքել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմին։ Առավել եւս, որ Ռուսաստանը պատասխանատվություն է ստանձնել ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունը։ Այդ պատճառով մենք իհարկե անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ընթանան բանակցություններ, այլ ոչ թե ռազմական գործողություններ։

Ի՞նչ  ակնկալիքներ ունեք տարեվերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից։

Կարծում եմ, որ ցանկացած հանդիպում ամեն դեպքում ուղղված է կառուցողական որոշում կայացնելուն եւ ինչ-որ համաձայնեցված գործողությունների։ Կցանկանայի հավատալ, որ Լեռնային Ղարաբաղում ամեն դեպքում խաղաղություն կլինի։ Նախագահներն իմաստուն մարդիկ են, նրանք կհամաձայնեցնեն ինչ-ինչ դիրքորոշումներ։

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ