News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի մասնագետները նոր սերնդի սպիրտ են ստեղծել, որը հաճելի համ ունի ու հաջորդ օրը խումհար չի առաջացնում: Այս մասին հայտնում է «Ուկրսպիրտի» մամուլի ծառայությունը:

«Մեր գիտնականներին հաջողվել է միավորել այս ոլորտում համաշխարհային ձեռքբերումները ու ստեղծել «Հացահատիկի արցունք»՝ որակապես նոր սպիրտը: Այն համային հրաշալի հատկանիշներ ունի ու խումար չի առաջացնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մշակողների խոսքով, նոր օղու հրաշալի հատկանիշների գաղտնիքը բարձրորակ հումքն է ու բազմամակարդակ զտումը, որը թույլ է տալիս ալդեգիդների, մեթիլ սպիրտի ու այլ վնասակար միկրոխառնուրդների անհավանական ցածր մակարդակ ապահովել:

Բացի դրանից մասնագետների խոսքով օղու մեջ մեթանոլի ցածր պարունակությունը երաշխավորում է գլխացավերի բացակայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ