News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եմենը փակում է Իրանում իր դեսպանատունը՝ դրանով բողոքելով իր ներքին գործերին Թեհրանի միջամտության դեմ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը:

Եմենի իշխանությունները, գործակալության տվյալներով, Իրանին մեղադրել են «մի շարք թշնամական գործողությունների հետեւանքով ինքնիշխանությունը խախտելու» մեջ: Եմենում զինված հակամարտության ամբողջ ընթացքում այդ երկրի իշխանությունները բազմիցս մեղադրել են Թեհրանին, ասելով իբրեւ նա աջակցում է շիա ապստամբ հուսիներին, որոնց դեմ պայքարում են Եմենի կառավարական ուժերը:

France-Presse-ի տվյալներով, Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի աշխատակազմի ներկայացուցիչը նույնպես հայտարարել է «Եմենում Իրանի դեսպանին երկրից արտաքսելու» մասին: Սակայն, նկատում է գործակալությունը, Իրանի դեսպանատունը գտնվում է մայրաքաղաք Սանայում, որը վերահսկում են շիա խռովարար հոուսիտները:

Ուրբաթ Եմենի Aden-TV կառավարական հեռուստաալիքը հայտնել էր, որ Եմենի կառավարությունը խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին հավատարիմ ջոկատներին աջակցություն ցուցաբերող արաբական կոալիցիայի Ռազմածովային ուժերը չորեքշաբթի Արաբական ծովում ձերբակալել են զենք տեղափոխող իրանական նավ, որն ուղեւորվում էր Եմենի ափեր:

Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով, ձկնորսական նավում հայտնաբերված հակատանկային լիցքերն ու հրթիռները, ինչպես նաեւ դրանց բանեցման երեք սարքավորումները նախատեսված էին հուսիների համար: Թեհրանն էլ իր հերթին հերքել է այդ զենքի փոխադրմանն իր առնչության վերաբերյալ մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ