News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Վեստի վ սուբբոտու» հաղորդման եթերում կարծիք է հայտնել երկրում դոլարի եւ եվրոյի շրջանառությունն արգելելու նախաձեռնության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դա «լավ» գաղափար է։ Եկեք նաեւ զուգահեռաբար վերականգնենք Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության Քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն էր սահմանում ցանկացած արժութային գործողությունների համար»,- կատակել է Մեդվեդեւը։

Նրա խոսքով՝ դոլարից եւ եվրոյից հրաժարվելը կնշանակի, որ Ռուսաստանի շարժը դեպի ժամանակակից տնտեսություն եւ դեպի շուկա ավարտվել է։ Եթե երկիրը սկսի փակվել, ապա կհասնի այն պայմաններին, որոնցում զարգանում էր խորհրդային տնտեսությունը, հայտարարել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ