News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նախագահական ընդունելության ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին պատմել է, որ ցանկություն ունի աղջկան չինական անունով կնքել, ինչին ՉԺԴՀ-ի ղեկավարը «Ոչ» է ասել։ Այդ մասին գրում է Gazeta- ն՝ վկայակոչելով The New York Post-ին։

Ցուկերբերգը Չինաստանի առաջնորդին հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կազմակերպած հանդիսավոր ընթրիքի ընթացքում։ Facebook-ի հիմնադրից բացի, ընթրիքին մասնակցել են ՏՏ ոլորտի շատ հայտնի ներկայացուցիչներ, ինչպես օրինակ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը եւ Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելլան։

Նշվում է, որ Ցուկերբերգը Սի Ցզինպինի հետ չինարեն է զրուցել։ Հանդիսավոր ընթրիքին մասնակցած աղբյուրները պնդում են, որ լակոնիկ մերժումից բացի, Չինաստանի նախագահը հավելել է, թե «դա չափից մեծ պատասխանատվություն կլիներ »։

Երկու օր առաջ սոցցանցի ղեկավարը արդեն իսկ հանդիպել էր Սիի հետ ամերկա-չինական ինտերնետ-ֆորումի ընթացքում, որից հետո իր էջում գրել էր, որ չինաստանի առաջնորդի հետ հանդիպումն իր համար նշանակալից էր, որովհետեւ առաջին հանդիպումն էր, որի ընթացքում ինքը օտար լեզվով է խոսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ