News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորվելուց երկու ամիս անց ազատ արձակված՝ Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետի որդու փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք ստացած Հարություն Զաքարյանի հայրը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, քանի որ փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հարությունին հարվածել է Յուրա Մանուչարյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Դեպքից մեկ ամիս անց տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Ամենաշատ