News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բուսակերներն ավելի առողջ են, քան մսակերները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երեւանի Մաշտոցի պուրակում  Vegan Fest Yerevan-2015 միջազգային փառատոնի մեկնարկին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ Անի Խաչատրյանը:

Անի Խաչատրյանի խոսքով՝  Vegan Fest Yerevan-2015 փառատոնն արդեն երրորդ անգամ է անցկացվում Հայաստանում: Ըստ կազմակերպիչների՝ «Ընտրիր կյանքը» կարգախոսով փառատոնի նպատակն է Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի եւ կենդանիների պաշտպանության գաղափարները:

«Մենք մի քիչ շատ ենք հեռանում բնությունից եւ գնալով վնասում ենք մեզ: Դրա համար ուզում ենք մարդկանց ցույց տալ, որ լավ կլինի անցնել բնապահպանական ապրելակերպին: Այս միջոցառումներով նաեւ ցույց ենք տալիս, որ բուսակերները բոլորի նման նորմալ մարդիկ են, միայն մի քիչ ավելի առողջ են»,-ասաց Անի Խաչատրյանը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են  անվճար ակրոյոգայի դասընթացներ եւ հեծանվավարժանք, բուսական ուտեստների հյուրասիրություն, թեյախմություն, բնապահպանական եւ առողջ սննդի թեմաներով դասախոսություններ, բուսակերների մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ, սպորտային եւ համերգային ելույթներ, զանազան խաղարկություններ:

Անի Խաչատրյանը նշեց, որ փառատոնը հովանավորներ չունի: Փառատոնն իրականցվում է նվիրատվությունների եւ դրամահավաքների շնորհիվ:

Տպել
Ամենաշատ