News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի Սիեթլի մայթերին տարօրինակ ներկայացումների կարելի էր ականատես լինել:  Ամեն անգամ գործողությունը սկսվում էր նրանից, որ մի կին գետնանուշ եւ պանրագնդիկներ էր նետում գետնին: Ագռավները հավաքվում էին հյուրասիրվելու, իսկ կինը հեռվից հետեւում էր նրանց: Այդ պահին երամին էր մոտենում լատեքսե դիմակով մի մարդ՝ իր հետ ագռավի խրտվիլակ բերելով, իսկ կինը հետեւում էր թռչունների արձագանքին: Փորձարկման նպատակն էր պարզել, թե ագռավներն ինչպես են հասկանում մահը:  

Գիտնականները ցանկանում էին պարզել, թե ինչու է սատկած ցեղակցի շուրջ աղմկոտ երամ հավաքվում: Փորձարկման սկզբում Սվիֆթը ագռավների համար ամեն օր ուտելիք էր դնում մի տեղում եւ նրանց սովորեցնում էր միշտ այդտեղ հավաքվել: Հետո իր օգնականներին խնդրեց ագռավների հերթական ժողովի ընթացքում նրանց մոտ սատկած ցեղակցի բերել: Այդ պահին թռչունները հարձակվեցին օգնականի վրա՝ հավաքվելով սատկածի շուրջը:

 Օգնականները երբեմն սատկած աղավնիների էին բերում, եւ թռչունները Սվիֆտի օգնականների վրա հարձակվում էին միայն տասը դեպքից չորսի ժամանակ: Իսկ եթե օգնականների ձեռքին ոչինչ չէր լինում, ագռավները հանգիստ վերադառնում էին ուտելու, փոխանցում է Вокруг света–ն։

Փորձարկման ընթացքում պարզվել է, որ սատկած ագռավի տեսքը լրջորեն ազդում է ողջերի վրա: Երբ ագռավներին ցեղակցի խրտվիլակ էին ցույց տալիս, դրանից հետո մի քանի օր շարունակ ագռավները չէին մոտենում սննդին: Աղավնիների խրտվիլակների դեպքում նման բան չէր լինում: 

Փորձարկումն ամփոփելով՝ հետազոտողները ենթադրել են, որ ագռավներն ուշադիր հետեւում են իրենց մեռած ցեղակիցներին, որպեսզի հնարավորինս շատ տեղեկություններ հավաքեն իրենց անվտանգությանը սպառնացող վտանգների մասին: Այսինքն` նրանք սովորում են զգույշ լինել: 

Սատկած ագռավի տեսքը ողջերին տեղեկացնում է այն մասին, որ այն տեղը, որտեղ գտնվել է սատկած թռչունը, վտանգավոր է: Եվ թռչունները, առանց հատուկ պատճառի, չեն հայտնվի այնտեղ: Իսկ երամի բարձրացրած աղմուկը հավանաբար ծառայում է այլ թռչունների ուշադրությունը հրավիրելուն եւ տեղեկությունը նրանց փոխանցելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ