Փարիզում աննախադեպ միջոցներ են ձեռք առել այն ծխողների նկատմամբ, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում ծխախոտի մնացորդներ են նետում: Հոկտեմբերի 1-ից խախտման համար կտուգանեն 68 եվրո գումարի չափով:
Խնդիրը հատկապես սրվել է 2006թ.՝ հասարակական վայրերում ծխելու արգելք մտցնելուց հետո: Օրենքը ֆրանսիացիներին ստիպել է սրճարաններից ու բարերից դուրս գալ եւ ծխել փողոցում: Այժմ Ֆրանսիայի մայրաքաղաքի մայթերից ու ճանապարհներից հավաքարարներն ամեն տարի 350 տոննա ծխուկ են հավաքում, փոխանցում է Вокруг света–ն։
«Բացի այն, որ դա տգեղ է, դրանք նաեւ աղտոտում են շրջակա միջավայրը, որովհետեւ թունավոր նյութեր են պարունակում, որոնք ընկնում են հողի ու ջրի մեջ», — ասվում է իշխանությունների հայտարարությունների մեջ: