News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը կարծում է՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ ձեւավորված «Ո՛չ»-ի ճակատը հաջողության չի հասնի անհրաժեշտ քաղաքական ծրագրի բացակայության պատճառով:

NEWS.am-ի հետ զրույցում «Ոտքի՛ Հայաստան» շարժման առաջնորդներից Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ հենց այդ պատճառով են իրենք ձեռնպահ մնացել  «Ո՛չ»-ի ճակատին միանալուց, չնայած որ վերջինները կարեւոր քարոզչություն են իրականացնում:

««Ոտքի՛ Հայաստան» շարժումն ի սկզբանե այդ ծրագրի մեջ չի տեսել հաջողության անհրաժեշտ նախադրյալներ: Մեր կարծիքով՝ չկա որեւէ նախադրյալ,  որ մեր երկրում քվեարկությունը կարող է ազնիվ անցնել: Մենք փորձում ենք ամեն կերպ աջակցել նրանց, սակայն նրանք բավարար գործողություններ չեն անում եւ լուրջ քաղաքական ծրագիր չունեն մեր երկրում էական փոփոխություններ իրականացնելու համար»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ պարզաբանելով, թե ինչու շարժման առաջնորդները հոկտեմբերի 2–ին ներկա չէին Երեւանում «Ո՛չ»-ի ճակատի առաջին հանրահավաքին եւ երթին:

Այնուամենայնիվ, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ «Ոտքի՛ Հայաստան» շարժման հանրային խորհրդի անդամները եւ մասնակիցները ներկա են եղել եւ հանրահավաքին, եւ երթին:

«Ոտքի՛ Հայաստան» շարժումը փոխարենը միացել է «Հանրային փրկության» ճակատին, որը որդեգրել է քաղաքացիական անհնազանդությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու քաղաքականություն:

«Հանրային փրկության» ճակատն իր առջեւ դրել է ավելի հանրօգուտ քաղաքական նպատակ, այն է՝ հասնել իշխանափոխության, եւ այդ կերպ կասեցնել նոր սահմանադրության ընդունման ծրագիրը, ինչպես նաեւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել մեր երկրում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար»,-ասաց Ղուկասյանը: 

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Երեւանի Ազատոթյան հրապարակում տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական ուժերից ձեւավորված «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը, ապա բողոքի երթը: «Չեք անցկացնի»-ին միացած քաղաքական ուժերի առաջնորդները հիմնականում Ազատության հրապարակում չէին. ՀԺԿ-ից ներկա էր Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ից` խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, իսկ «Ժառանգությունից»՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ