News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 2014թ. հոկտեմբերի 25-ին մահացած 28-ամյա Անի Դավթյանի գործով ստացվել են դատաբժշկական երկրորդ փորձաքննության արդյունքները: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացածի մայրը՝ տիկին Ալվարդը` նշելով, որ երկրորդ փորձաքննության արդյունքները լրիվ տարբերվում են առաջինի արդյունքներից:

«Երկրորդ փորձաքննությամբ առաջին փորձաքննությանը լիովին հակասող արդյունքներ են եկել: Եթե առաջինի ժամանակ ասում էին` արգանդի պարանոցի բազմաթիվ պատռվածքների հետեւանքով է մահացել, ապա երկրորդի ժամանակ գրված է թոքերի եւ գլխուղեղի այտուցի հետեւանքով է մահ արձանագրվել: Հիմա ես հանձնաժողովային փորձաքննություն եմ պահանջել, որը դեռ տեղի չի ունեցել»,-ասաց տիկին Ալվարդը:

28-ամյա կնոջ մայրը պնդում է՝ դստեր մահվան մեջ միակ մեղավորները բժիշկներն են. «Ոչ մի բժիշկ մինչեւ հիմա չի պատժվել, շարունակում են աշխատել։ Մենք չենք կարող իրենց դեմ պայքարել, այսքան ժամանակ չենք էլ լսել, որ որեւէ գինեկոլոգ հղիի մահվան դեպքով պատժվի»:

Տիկին Ալվարդը, այնուամենայնիվ, վճռական է տրամադրված, պայքարելու է մինչեւ վերջ: Նա պատրաստվում է դիմում բողոքներ գրել ՀՀ Առողջապահության նախարարին, հանրապետության նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի նախագահին։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության՝ Անի Դավթյանը հիվանդանոց է տեղափոխվել 2014թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ, մահացել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ