News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրացական շուկայում menu.ge նախագծի հայտնվելուց հետո ռեստորաններից  սննդի առցանց պատվերների շուկան զգալի զարգացում է ապրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է menu.am եւ menu.ge նախագծերի ղեկավար Վահան Քերոբյանը Երեւանում կայացած DigiTec Տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսում:

«Հայկական եւ վրացական շուկաները լրիվ տարբեր են, բայց մենք աճում ենք եւ այնտեղ, եւ այստեղ: Վրաստանում պատվերները տուն հասցնելու գաղափարը մեծ ժողովրդականություն էր վայելում, մենք սկսեցինք զարգացնել այն: Այժմ այն գնալով ավելի շատ են ճանաչում ու սիրում: Իմիջիայլոց, մենք այնտեղ մրցակից ունենք, ընդ որում՝ միջազգային ընկերություն, բայց կարողանում ենք մրցել», - հայտարարել է Քերոբյանը:

Այդ ծառայությունը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում նաեւ Հայաստանում, այդ թվում նաեւ համացանցի տարածման շնորհիվ, նշել է նա: 

«Այնպիսի մարդիկ, որոնք երբեք համացանցից չեն օգտվել, այժմ իրենց բջջային հեռախոսով միանում են համացանցին: Դրան զուգահեռ աճում է նաեւ առցանց ծառայություններից օգտվողների թիվը», - հավելել է Քերոբյանը:

Ամենամյա DigiTec ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ